Այսօր իրականացրեցինք վարդատունկ։ 2֊4 տարեկան մեր սաների և իրենց ծնողների հետ դուրս եկանք արևմուտքի արտաքին բակ կատարելու այս գեղեցիկ սովորույթը։ Պարտիզապուրակային աշխատանքները, խնամքն ու բարեկարգումը վաղուց է մեր ամենասիրելի ավանդույթներից մեկը։ Չէ՞ որ կանաչապատ տարածք ունենալը բոլորիս միտումն է։ Ընկեր Շուշանի խորհրդով և օգնությամբ տնկեցինք , ջրեցինք վարդերը։ Համոզված եմ, որ այս նախագիծը լինելու է շարունակական և էլ ավելի կգեղեցկանա մեր շրջապատը։

Վարդատունկ սիրով ու հավեսով