Սաների հիմնական զբաղմունքը խաղն է , որը մեծ կարևորություն ունի մի շարք ունակությունների զարգացման գործում : Խաղի միջոցով իր երևակայությամբ ստեղծում է փորձություններով իրավիճակ, որոնցից փորձում է ելք գտնել: Այսպիսով էլ զարգանում է տրամաբանությունը և հնարամտությունը: Այս բոլորը ավելի է ամրապնդվում, կատարելա- գործվում , երբ հենց իրենք՝ սաներն են փորձում ստեղծել երևակայական խաղեր ։ Այսօր փորձեցինք ստեղծել նմանատիպ խաղ։ Պատրաստեցինք մեր իսկ ձեռքերով և խաղացինք։ Շատ հետաքրքիր ստացվեց , որ 2-4 տարեկանները ՝ նույնիսկ թոթովախոսները անմասն չմնալով հաճույքով սպասվածից բավականին երկար զբաղվեցին։ Այս խաղի շնորհիվ սաները ծանոթացան երկրաչափական մարմիններին , տարբերեցին գույները և կարողացան յուրաքանչյուր պատկեր տեղադրել իր գծաստվերի մեջ ։