Գարունը անցումային ժամանակաշրջան է , երբ օրվա լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանը աստիճանաբար ավելանում են և ակտիվանում , զարթոնք է ապրում բնությունը։ Տարվա ամենաքնքուշ եղանակը , որ բոլորին նոր հույսեր ու սպասելիքներ է ներշնչում ։ Այս գեղեցիկ ակնկալիքներով էլ սկսեցինք գարնանամուտը արևմտյան դպրոց պարտեզում ։ Այն մեկնարկեցինք մի շատ հրաշալի նախագծով , որ անչափ ոգևորիչ էր՝ դա << Արևոտ ընկերներ >> ծրագիրն էր ։

Հաջորդիվ Մայրիկատոնն էր , որ փորձում ենք հնարավորինս շատ ուրախացնել մայրիկներին , միամսյակը դեռ չի ավարտվել սիրելի մայրիկներ հաճելի անակնկալները դեռ առջևում են։ <<Մայրիկատոնին ընդառաջ>>:

Սիրելի մայրիկներ, շնորհավորում ենք Ձեզ` միամսյա գեղեցիկ տոնի կապակցությամբ։Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել մեր կյանքը: Սաների ձեռքերով փոքրիկ անակնկալ նվերները մեր սիրելի մայրիկներին։ Մենք Ձեզ շատ-շատ սիրում ենք….. <<Սիրելի մայրիկներին>>

Այնուհետև գարնանային ջերմությամբ հագեցած օրը մեզ ուղղորդեց դեպի ագարակ, որտեղ հերթական ուրախ օրն ունեցանք։  Աշխույժ տրամադրությունը ուղեկից դարձավ ողջ օրվա ընթացքում։ Գարնանային զարթոնքը լրացրեց բոլոր բացերը <<Այց ագարակ>>։

Շաբաթը ամփոփեցինք ուրախ մարզախաղերով։ Խաղացինք օղակներով , գնդակներով և բուլավաներով ուրախ մարզախաղեր։ Մեր մարզական օրվա մանրամասները դիտեք մեր տեսաֆիլմում…<<Մարզական ուրբաթ>>

Մեր ուրախ մարզական օրը լեցուն էր մանկան ուրախ խինդ ու ծիծաղով։ Նախակրթարանի սաներով ,ծնողներով, դաստիարակներով մարզադահլիճում ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…<<Մարզական մայրիկների ձոնը >> ստուգատես ։

Քանի որ գարնան շունչն ամենուր է , այդիսկ պատճառով բակ դուրս չգալ պարզապես անհնար է։ Բացի արևի ջերմությունից արևմտյան դպրոց֊ պարտեզի բակը լցվել էր նաև սաների ուրախ խինդ ու ճիչով։ Այն անասելի մեծ ոգևորություն էր հաղորդում շուրջ բոլորը։ Սաներն այդ արտահայտում էին անհագ ինքնագլոր վարելու ցանկությունով։ Նրանք չզգացին էլ , թե որքան ․․․ <<Ուրախ գլորավարիկներ>>

Դե իհարկե Աղայանական և Ռոդարիական օրերը չէինք կարող շրջանցել

Աղայանական օրերի շրջանակներում սաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Սաները գունավոր թղթերով պատկերեցին նախապես նկարված կատուներ և սագիկները։ Այս գործունեության ընթացքում զարգանում է սաների մոտ մանր մոտորիկան, գունաճանաչությունը և ստեղծագործելու ունակությունը․․․ <<Աղայանական օրեր>>

Դե իհարկե այսօր մեզ մոտ իսկական խաղատոն էր ․․․<<Աղայանական մարզախաղեր>>

Աղայանական խառնաշփոթը շարունակվեց նաև ․․․ <<Աղայանական խառնաշփոթ>>Եթե

Առջևում սպասվելիք զատկատոնն է ։ Պատրաստվելով զատկատոնին սաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք ։ Պլաստմասե շշերից և ամրակներից  պատրաստեցինք շատ գեղեցիկ ․․․<<Այլընտրանքային տարրաներ>>

Ռոդարիական` ապա միանշանակ հնարքներ, որ նույնիսկ․․․ <<Ռոդարիական խաղեր>>

Զատկատոնի գլխավոր բաղադրիչներից է ածիկը , այն կյանքի խորհրդանիշն է ՝ մահվան և հարություն առնելու: Ցորենի հատիկը ծլելիս նախ մեռնում է, ապա դրա միջից դուրս է գալիս կանաչ խոտը, որը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը․․․ << Ածիկացան >> ։ Զատկատոնին ընդառաջ պատրաստում են նաև միջինքի գաթա՝ մեջը դնելով մետաղադրամ , կիսում մեծ պահքը , իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է ․․․ <<Միջինքի գաթա մեր ձեռքերով>>

Շարունակելի է , դեռ ենթակա է լրացման ․․․