Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Ազգագրական փառատոն

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

Մարզական ստուգատես

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռայիմ մարզական ստուգատեսի շրջանակներում Արևմտյան դպրոց-պարտեզի մարզադահլիճում կատարեցինք նախավարժանք, գլուխկոնծիների շքերթ, խաղացինք հետաքրքիր էստաֆետային խաղեր։ Մեր մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք` դիտելով մեր տեսաֆիլմը…

Մարզական խաղեր

Այսօր մեր խմբասենյակում իսկական էստաֆետային խաղերի անցուդարձ էր։ Դա սաների ամենասիրելի զբաղմունքն է, երբ ոգևորված մրցում են միմյանց հետ։ Խաղում են անդադար և առանց հոգնածության զգացում ունենալու։ Դե իհարկե այ այսպես մի լավ զվարճալի խաղալով նաև մարզվեցինք ։ Դուք էլ դարձեք ականատեսը դիտելով տեսանյութը։

Ազգային խաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակներում սաների հետ խաղացինք ազգային խաղերից`«Հեյ խմբեր» և «Ճոպան-ճոպան» խաղերը։ Մանրամասները տեսաֆիլմում…

Մարզական օր ինքնագլորներով

Օրը սկսեցինք մարզական մրցակցային խաղերով։ Խմբասենյակում կազմակերպելով էստաֆետային խաղեր` ինքնագլորներով և օղակներով։ Արդյունքում սաները ունեցան հետաքրքիր, ուրախ մարզական օր։ Մեր մազատոնի մասնակիցը կարող եք լիննել նաև դուք` դիտելով մեր տեսաֆիլմը։

Ազգագրական փառատոն

Ողջ կրթահամսլիրում ազգագրական փառատոնի մեկնարկն էր։ Ամենուր տիրում էր ուրախ տրամադրություն։ Նախ ողջունեցինք փառատոնը այնուհետև շուրջպարով պարեցինք » Կռնկավե» ազգային պարը , որը հիմնված է ծեսերի և սովորույթների վրա։ Հետո պարելով երգեցինք նաև բոլորիս քաջ ծանոթ » Խնոցի» ազգային երգը ։ Ազգագրական երգն ու պարը ազգի ինքնությունն է, որ մեզ է հասել դեռևս ամենահին ժամանակներից։ Նրա զգալի ազդեցությունը պետք է պահպանենք այսպես փոխացելով սերնդե֊ սերունդ որպես ժառանգության թանկ մասունք։ Դե իհարկե այս ամենի անմիջական աջակցողը մեր բոլորի կողմից սիրված պարուսույց` Սեդա Թևանյանն էր, որի համար շնորհակալ ենք նրան։ Հաջորդիվ տեսանյութում…

Ազգային խաղ-թռնոցիներ

Հայկական ավանդական խաղերն ու խաղիկները, դեռևս անհիշելի ժամանակներից, հանդիսացել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասը: Խաղիկները կարճ բանաստեղծություններ էին, որոնք տարբեր տոների և ծիսական արարողությունների ընթացքում ներկայացվում էին երգերի տեսքով: Մանկական խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու միջոց է: Խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման այլ նաև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափարը: Այսօր չմոռանալով մեր ավանդույթները առաջնորդվեցինք այդ սկզբունքով։ Մի լավ խաղացինք , երգեցինք ու պարեցինք ։ Օրն անչափ հետաքրքիր, տպավորիչ և զվարճալի էր։ Դիտելով տեսաֆիլմը համոզվեք ինքներդ։

Ընկուզախաղեր

Սաների հետ խաղացինք ազգային խաղեր` ընկուզախաղեր ։ Ընկույզներով մի լավ չխկչխկացրեցինք, գլորեցինք, պտտեցինք, խաղացինք, աղմկեցինք ու ոգևորվեցինք…

Կառուցողական խաղ

Այսօր մեր խմբասենյակը վերածվել էր մի մեծ խաղասրահի։ Ամենուր տիրում էր ուրախությամբ ոգևորված մանկան ճիչեր։ Սաները ճանաչողական խաղերի միջոցով սովորում էին գույները։ Հետո այն վերածվեց կառուցողական աշխատանքի , որը միանշանակ խթան կհանդիսանա սաների ստեղծագործական մտքի համար։ Որովհետև կառուցողական խաղերը նպաստում և ակտիվացնում են այն։ Ինչն էլ իր հերթին կզարգացնի խոսքը , երևակայությունը և գեղարվեստական կարողությունները ։

Ագարակում