Ես  Ռուզաննա Գրիգորյանն եմ ։  Անչափ սիրում եմ կյանքը, բարությունը և  համարձակությունը։ Բավականություն եմ ստանում օգնելով մարդկանց։ Ապագան վառ տեսնելու  համար բավական է  լավատեսությունը։  Սիրում եմ   ձմռանը, զբոսնել առատ և մանր թափվող ձյան տակ։  Մեծ հաճույք եմ ապրում բնության գրկում, մանկանում երեխաների հետ։  Սիրում եմ գիրք կարդալ ՝ հատկապես ծառի շվաքում, ձիավարություն, մրցութային և տրամաբանական խաղեր, ունեմ նկարելու հոբբի։             Նախասիրություններս բազմազան են՝     ճանապարհորդել սար ու ձորում, հետաքրքրվել հին մշակույթով(թատրոն, երաժշտություն), նշանավոր մարդկանց կյանքով։  Ինձ ուժեղ եմ համարում, երբ հաղթհարում եմ բարդություններ, հեշտ հասանելին  անարժեք է։ ԵՎ ի վերջո կյանքը կարճ է , իսկ այն ցանկալի է դարձնել բովանդակալից։